Շախմատի վետերանների ԱԱ.Հայաստանի հավաքականը 2-րդ խոշոր հաշվով հաղթանակն է տարել
Հունաստանում ընթացող վետերանների աշխարհի թիմային առաջնությունում տեղի ունեցով 2-րդ տուրը, գրում է Հայաստանի շախպմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով առավելության հասավ Ավստրիայի հավաքականի նկատմամբ:
Թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Արշակ Պետրոսյանը:
Թիմի առաջատար Ռաֆայել Վահանյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ: 2-րդ տուրից հետո աղյուսակը 4-ական թիմային միավորով գլխավորում են 6 հավաքական:
Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը, որում մեր մրցակիցն է լինելու Իսրայել վետերանների հավաքականը: