ՌԴ-ում գրեթե 19 միլիոն աղքատ կա
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Ռուսաստանում այժմ ապրում է շուրջ 19 միլիոն աղքատ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման տվյալներ է ներկայացրել Պետական դումայում ելույթի ժամանակ՝ ներկայացնելով 2018 թ. կառավարության կատարած աշխատանքը։
«Սա նշանակում է, որ 19 միլիոն մարդ ապրում է այնպես, ինչպես չպետք է ապրեր»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով, աղքատությունը «տարբեր է», ամեն մեկն իր պատճառն ունի, և աղքատության ամեն դեպք անհրաժեշտ է առանձին հասկանալ ու փնտրել աշխատանքի կոնկրետ մեթոդներ։ ՌԴ վարչապետը նշել է, որ պետական աջակցության արդյունավետության համար պետք է ուշադրություն դարձնել աղքատ ընտանիքների ոչ միայն եկամուտներին, նաև ծախսերին։ Նրա կարծիքով, այսօրվա թոշակը չի կարող ապահովել արժանապատիվ կյանք։