Ավտոմատ ամպային հեռախոսային կայան ՎիվաՍել-ՄՏՍ-ից. ծախսարդյունավետ ծառայություն ընկերությունների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունը՝ ծախսարդյունավետ լուծում մեծ, միջին և փոքր ձեռնարկությունների համար:
Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից:
Ընկերությունից հայտնում են, որ ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ:
«Ամպային ԱՀԿ-ն օգտակար ու մատչելի լուծում է կորպորատիվ ոլորտի համար: Այս ոլորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Ընտրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած՝ վիրտուալ կորպորատիվ ԱՀԿ-ն, ընկերությունները ոչ միայն կստանան հերթական որակյալ ծառայությունները, այլև կկարողանան էականորեն կրճատել ծախսերը՝ գրասենյակային հեռախոսակապի ավանդական տարբերակների հետ համեմատած», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:
ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք և պարզ ինտեֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների:
Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետևյալ ծառայությունները.
• Զանգի վերահասցեավորում (Call forwarding). Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի:
• Զանգի սպասում (Call waiting). ընթացիկ զանգի ժամանակ ուղարկում է հատուկ ազդանշան` ծանուցելու մեկ այլ մուտքային զանգի մասին: Սա թույլ է տալիս ավարտել կամ սպասման մեջ դնել ակտիվ զանգը և պատասխանել ստացվող մուտքային զանգին:
• Կոնֆերանս զանգ (Conference call). հնարավորություն է տալիս հաստատելու կոնֆերանս կապ
• Կարճ համարների կիրառում (Short numbering). հնարավորություն է տալիս կատարելու ներքին զանգեր` օգտագործելով կարճ համարներ:
• Զանգի ձայնագրում (Call recording). տալիս է զանգերը ձայնագրելու հնարավորություն:
Ծառայությունների հիմնական փաթեթ
Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 10
Օգտագործողների փակ խմբի ստեղծում
Զանգահարողի ինքնորոշում
Ողջույնի հաղորդագրություն
Մուտքային զանգերի բաշխում
Կոնֆերանս զանգ
Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
Ծառայությունների ընդլայնված փաթեթ
Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 50
Օգտագործողների փակ խմբի ստեղծում
Զանգահարողի ինքնորոշում
Ընդլայնված IVR
Ողջույնի հաղորդագրություն
Մուտքային զանգերի բաշխում
Կոնֆերանս զանգ
Զանգերի ձայնագրություն
Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան