Զելենսկին Պուտինին թշնամի է անվանել
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատասխանել է լրագրողների հարցին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վերաբերմունքի մասին:
Ինչպես գրում է Gazeta-ն, լրագրողները շոու-բիզնեսի ներկայացուցչին հարցրել են՝ արդյո՞ք նա Պուտինին թշնամի է համարում, ինչին ի պատասխան Զելենսկին ասել է՝ «իհարկե»։
Նշենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլն էր, որի արդյունքներով Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 30 տոկոսը, իսկ Պետրո Պորոշենկոյի օգտին՝ գրեթե 16 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:
Պորոշենկո-Զելենսկի դեբատը տեղի կունենա ապրիլի 19-ին։
Հարակից հրապարակումներ`
- Կկարողանա՞ն ադրբեջանցի բանտարկյալներին հարազատները տեսակցության այցելել Հայաստան ու Արցախ
- Մոսկվայում կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը
- Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպումն ընթանում է ԵԱՀՄ ՄԽ համանախագահների մասնակցությամբ