Նազարբաևը հնարավոր է դառնա ԵՏՄ-ի պատվավոր նախագահը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է զբաղեցնի Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի պաշտոնը։ kommersant.ru-ն գրում է, որ որոշումը հնարավոր է ընդունվի մայիսի 29-ին Նուր-Սուլթանում, որտեղ կայանալու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը միության բոլոր անդամ-երկրների (Հայաստան, ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) նախագահների մասնակցությամբ։ Երկրների ղեկավարները նշելու են միության ստեղծման հինգամյակը և քննարկելու այդ ընթացքում հասած արդյունքները։
Ներկա պահին նման պաշտոն գոյություն չունի, այդ իսկ պատճառով Նազարբաևի ապագա լիազորությունների շրջանակը դեռևս չի սահմանվել: Աղբյուրի հաղորդմամբ, միայն հայտնի է, որ ի թիվս այլ բաների, նա կկարողանա ներկայացնել ԵԱՏՄ-ն արտաքին խաղացողների առջև։ Իսկ ավելի հստակ պատվավոր նախագահի պաշտոնի բովանդակությունը կքննարկվի նախ ապրիլի 29-ին անդամ-երկրների փոխվարչապետների, ապրիլի 30-ին կառավարությունների ղեկավարների հետ, վերջնական որոշումը կկայացվի մայիսի 29-ին հոբելյանական նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ Նազարբաևը Ղազախստանի նախագահի լիազորությունները վայր է դրել մարտի 20-ին։ Նրա նախագահության ժամկետը լրանում էր 2020 թվականին։ Նա երկիրը ղեկավարում էր 30 տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան