Նյու Յորքում տղամարդը փորձել է բենզինի տարաներով մտնել տաճար
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը փորձել է Մանհեթենում երկու տարա բենզինով մտնել Սուրբ Պատրիկի տաճար: Ռիա նովոստին, հղում անելով NBC New York-ին, գրում է, որ ձերբակալվածը բնակվում է Նյու Ջերսիում։
Հարցաքննության ժամանակ նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչու էր ցանկանում տաճար մտցնել բենզին։
«Նրա հիմնական վարկածն է այն է, որ ցանկացել է անցնել տաճարի տարածքով ու հայտնվի Մեդիսոն ավենյուում: Իբրև թե նրա մեքենայի բեզնինը վերջացել էր: Մենք ստուգեցինք մեքենան: Այնտեղ վառելիք կար», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
- Աստվածամոր տաճարի հրդեհի հետ միաժամանակ հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է