Լրագրողներ առանց սահմանների. «Թուրքիայում շարունակվում են անկախ մամուլի նկատմամբ ճնշումները»
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցը: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 157-րդ տեղը։ 2018-ին Թուրքիան նույն զեկույցում զբաղեցրել էր նորից 155-րդ տեղը։
Հրապարակված զեկույցում ասվում է, որ Թուրքիայում գնալով ավելի շատ է նկատվում ատելության դրսևորումներ լրագրողների նկատմամբ։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում շարունակվում են ճնշումները անկախ մամուլի ներկայացուցիչներին նկատմամբ։
Հատուկ նշվում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որտեղ ձերբակալվել են այնպիսի լրագրողների, որոնք մամուլում հրապարակել են նյութեր «Paradise Papers» անվանումը ստացած փաստաթղթերի վերաբերյալ: Նշյալ փաստաթղթերը կապված են մի շարք պաշտոնյաների օֆշորային սկանդալների հետ։
Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան, 2-րդը՝ Ֆինլանդիան, իսկ 3-րդը՝ Շվեդիան։ Այդ երկրներում մամուլի ազատությունը գտնվում է ամենաբարձր բարձր մակարդակի վրա։ Ռուսաստանը ցուցակում զբաղեցրել է 149-րդ տեղը։