
«Հրապարակ». Սորոսականները վարչապետից պահանջել են աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրեին
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը, և նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։ Նախ այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա, և Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար, և սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։
Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ և պահանջել աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և վերացնել Սանասարյանի՝ որպես կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանն ինչ որոշում է կայացրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում