Վիրավոր զինծառայողին վիրահատում են
Երևանում տեղակայված զորամասերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել պայմանագրային զինծառայող։
«Այս պահին նա վիրահատվում է»,-ասաց ՊՆ խոսնակը։
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին՝ քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Այս պահին դեպքի վայրում քննիչները աշխատում են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասաց ՔԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրիա Հարությունյանը։