Հանքարդյունաբերության ընկերությունների բաժնետերեր կան, որ գրանցված են օֆշորային տարածքներում. Գարեգին Բաղրամյան
Այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, նախագծով նպատակ ունեն կարգավորել ընդերքօգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը։
«2017-ի մարտից Հայաստանը արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիրն է: Դա միջազգային կազմակերպություն է, և մենք ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է»,- ասաց նա։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցողին հարցրեց, թե անկախ պաշտոնական օրենքի պահանջից, տեղյա՞կ են իրական սեփականատերերն ովքեր են։ Նաև հետաքրքրվեց այս ոլորտում ստվերային տնտեսության ծավալներից։
«Մասնավորապես, մետաղական հանքերի, ի՞նչ ծավալ ունեն, արդյոք ինֆորմացվա՞ծ են, թե այս գործող ձեռնարկությունների որ մասն է օֆշորային գոտիներում գրանցված և ֆինանսական ռեսուսրների ո՞ր մասը ՀՀ հետ չի վերադառնում և գնում է նույն օֆշորային գոտիներ և դուրս»,- ասաց պատգամավորը։
Բաղրամյանն ասաց, որ կան ընկերություններ, որ որոշակի բաժնետեր են գրանցված օֆշորային տարածքում. «Նախաձեռնության նպատակն է, որ մինչև վերջին ֆիզիկական անձի առջև պարտավորություն է դրվում բոլոր հանքարդյունաբերությամբ զբաղվողներին բացահայտելու, իրենք պարտավոր են մինչև վերջին ֆիզիկական անձի տվյալները պետռեգիստր ներկայացրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում