«Ժողովուրդ». Սանասարյանի փոխարեն դիտարկվում է Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ևս կասկածյալի կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը:
Նշենք, որ նա թավշյա հեղափոխությունից հետո` մինչև պատգամավոր դառնալը, եղել է ՊՎԾ պետի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տիգրան Ուլիխանյանը, սակայն, նշեց. «Ինձ այդպիսի ցանկության մասին չեն հայտնել, նման առաջարկ չեմ ստացել»։ Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը, որը նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն այդտեղից գնումների հետ կապված աղմկահարույց մի պատմությունից հետո ազատվել է: Ինչ վերաբերում է Սանասարյանին, ապա նա այսօր պաշտպանության կարիք ունի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում