ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով:
Բանկից հայտնում են, որ այժմ բնակարան գնելը Երևանում և մարզերում՝ ավելի հեշտ է ու շահավետ.
• նվազագույն կանխավճարի չափը իջեցվել է մինչև 7,5%:
• հանվել է ամուսիններից յուրաքանչյուրի տարիքի նկատմամբ սահմանված պահանջը ու սահմանվել է միայն ամուսինների ընդհանուր տարիքային պահանջ՝ 70 տարի:
• Վարկի առավելագույն գումարը սահմանվել է 22 500 000 ՀՀ դրամ, ինչը 5 մլն ՀՀ դրամով ավել է, քան նախկինում, իսկ նորակառույց բնակարանի գնման դեպքում վարկի առավելագույն գումարն ավելացել է մինչև 27 750 000 ՀՀ դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին հետևյալ պայմաններով.
• Բնակարան ձեռք բերելու հնարավորություն ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից
• Վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի
• Անվանական տոկոսադրույք*
- Երևանում բնակարան ձեռք բերելու դեպքում`սկսած 5.5%-ից
- մարզերում բնակարան գնելիս`սկսած 3,5% -ից
- նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու դեպքում` 7.5%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, կատարելագործելով հիփոթեքային վարկավորման պայմանները, մշտապես աջակցում է երիտասարդ ընտանիքների բարեկեցության բարձրացմանը ու հիփոթեքային շուկայի զարգացմանը:
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք, ինչպես նաև զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամային փոխանցումների համակարգի հետ հայտարարում է նոր ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է ակցիա՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շահավետ պայմաններ S.W.I.F.T փոխանցումների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական տոնավաճառ է կազմակերպել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» սոցիալական ծրագրի հիմնական գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել ակնթարթորեն առանց PIN- ի
- «Հայկազ և Սոֆի Սարդարյանները ոչ մի առնչություն չունեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ». ՎՏԲ-Հայաստան Բանկ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան