Վարկ դասավորողների հարցն իրականում որևէ օրենքով չի կարգավորվում. Թանդիլյան
Խորհրդարանն այսօր քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է պատժամիջոց սահմանել «վարկ դասավորող» անձանց նկատմամբ, որոնք որ իրականում որևէ ազդեցություն չունեն վարկ տրամադրելու գործընթացի վրա։
«Այս հարցն իրականում որևէ օրենքով չի կարգավորվում, չկան պատժամիջոցներ՝ տվյալ արարքն արգելելու մասով։ Թեև բանկային օրենսդրությամբ սահմանված է, որ միջնորդային գործունեության համար պետք է ունենալ լիցենզիա, սակայն նման կարգավորումը չի լուծում խնդիրը, քանի որ այս գործողություններն իրականում տարաբնույթ ընկալմամբ թաքցված են լինում խորհրդատվական ծառայությունների ներքո»,- ասաց Թանդիլյանը։
Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է նախատեսել տուգանք լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկ- վարկավորում, կրեդիտ-կրեդիտավորում բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով փոխառություն, փող, դրամ, փոխառության տրամադրում, դրամի, գումարի տրամադրում բառերի, դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործման համար իր անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև լրատվության միջոցների, սոցցանցերի միջոցով ներկայացվող գովազդների համար։ Տուգանքի չափը նախատեսվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով և չորս տարվա ընթացքւոմ կրկնելու համար տուգանքը սահմանվում է չորսհազարապատիկի չափով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում