Ֆրանսիայի վարչապետը կներկայացնի Ֆրանսիան՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատական միջոցառմանը
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը կներկայացնի Ֆրանսիան՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Փարիզում Կոմիտասի արձանի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք Nouvelles d'Arménie-ից։
Այս իրադարձությունը պատմական է, քանի որ առաջին անգամ է, որ այն պաշտոնական բնույթ կունենա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելուց հետո, որի մասին որոշումը Մակրոնը ստորագրեց ապրիլի 10-ին։
Ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակման պատարագ էր մատուցվում նաև Փարիզի Աստվածամոր տաճարում, որն այս տարի նախատեսված էր ապրիլի 22-ին։ Տաճարի հրդեհի պատճառով պատարագը կմատուցվի Փարիզի մեկ այլ եկեղեցում։ Այս տարի Աստվածամոր տաճարում ցեղասպանության հիշատակման պատարագը լինելու էր թվով 40-րդը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ճանաչել է 1915թ.-ի հայերի ցեղասպանությունը 2001թ.-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ էր նախատեսված
- Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու հրամանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին