Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը թվիթերում կատարված քննարկումներից մեկի տակ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության հարցին։
«Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Աստվածամոր տաճարի տապալումը, ես մտածում եմ, թե հայերն ինչ եկեղեցիներ են կորցրել, որոնցում մի քանիսը մարդկանցով ու հեգևորականներով լցված, հայերի սարսափելի ցեղասպանության ժամանակ»,-գրել է Ջոն Էվանսը։
Հիշեցնենք, որ Ջոն Էվանսը պաշտոնազրկվել էր, որովհետև, ինչպես գրում է Asbarez-ը, հանդգնել էր հաստատել Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը՝ իրեն ժողովրդավարության պաշըպան համարող երկրում՝ ԱՄՆ-ում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան