Մյուլլերի զեկույց. Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ
Միացյալ Նահանգներում հրապարակվել է հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի 448 էջանոց զեկույցի գաղտնազերծված տարբերակը, որի հիմնական եզրակացությունն է՝ Դոնալդ Թրամփը և նրա թիմի անդամները որևէ կերպ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել Ռուսաստանի հետ:
Միևնույն ժամանակ, զեկույցը ևս մեկ անգամ ապացուցում է Մոսկվայի փորձերը՝ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Այս մասին տեղեկում ենք Ամերիկայի Ձայնից։
Զեկույցի համաձայն, Դոնալդ Թրամփը, ով անցյալ տարիների ընթացքում դժգոհում էր իր նկատմամբ ընթացող հետաքննությունից, 2017-ի հունիսին զանգահարել է Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդական Դոն ՄքԳանին և ասել, որ Մյուլերին պետք է հեռացնել աշխատանքից:
Ըստ զեկույցի, «ՄքԳանը չի կատարել հրահանգը, ասելով, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան կգնա այդ քայլի», ուստի, արդարադատության իրականացման խոչընդոտելու փորձ իրականում տեղի չի ունեցել:
Ինքը Թրամփը, ով հետաքննությունը նախկինում «վհուկների որս» էր անվանում, զեկույցի հրապարակումից հետո հայտարարել է քաղաքական հակառակորդների հերթական տապալման մասին։
«Երբեք չի եղել նման բան և երբեք չի լինի: Մեզ պետք է մինչև վերջ այս հարցը հստակեցնել: Նման բան պետք է երբեք տեղի չունենար: Ասում եմ դա ընկերներիս առջև՝ այս որսը պետք է երբեք չլինի որևէ նախագահի նկատմամբ»,-ասել է Թրամփը։
Զեկույցի հրապարակումը իրարամերժ գնահատականներ է ի հայտ բերել հետաքննության արդյունքների նկատմամբ: Մինչ հանրապետականները մեջբերում են զեկույցի հիմնական արդյունքը, ըստ որի Դոնալդ Թրամփը և իր թիմի անդամները «Ռուսաստանի հետ որևէ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել», դեմոկրատները, այդ թվում կոնգրեսական Շերմանը, հայտարարում են, որ քննության արդյունքները վկայում են, որ համագործակցություն եղել է, պարզապես, այն չի եղել ապօրինի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան