Ջենիֆեր Լոուրենսը վերադառնում է կինո
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը կխաղա նոր դրամատիկ ֆիլմում։ Ավելի քան 13 տարի առաջ նա սկսել իր դերասանական կարիեան։ dni24.com-ի հաղորդմամբ, որոշ ժամանակ առաջ հայտնի էր դարձել, որ 28-ամյա աստղը գտնվել է արձակուրդում, որի ընթացքում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Այժմ դերասանուհին ուրախացրել է իր երկրպագուներին՝ հայտարարելով ֆիլմում նկրահանումների մասին։
Նոր ֆիլմի մասին դեռ մանրամասներ հայտնի չեն։ Ռեժիսոն է Լիլա Նոյգեբաուերը։ Նկարահանումները սկսվելու են Նոր Օռլեանում ամռանը։
Ջենիֆեր Լոուրենսը մեծ հաջողությունների է հասել կինոյի ասպարեզում։ «Հույսի շողերի հավաքածուն» ֆիլմը նրան բերել է «Օսկարի» արձանիկը, որպես «Լավագույն դերասանուհի»: Նաև ստացել է 4 մրցանակ «Critics' Choice Movie Award» մրցանակաբաշխությունից «Հույսի շողերի հավաքածուն», «Քաղցած խաղեր» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար։ Ստացել է Ոսկե Գլոբուս «Հույսի շողերի հավաքածուն» և «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմերի համար։ 2014 թվականին ստացել է BAFTA Խաբեություն ամերիկյան ձևով ֆիլմի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան