Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի
Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի, որից 131-ը՝ ակտիվ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նրա խոսքով՝ ԱԻՆ-ը զբաղվում է առավել վտանգավոր սողանքներով: «Այս պահին գործող վեց սողանք կա: Սողանքներ կան Լոռու մարզում, դրանցից մեկը կարող է վտանգել անգամ երկաթգծի աշխատանքը, սողանքներ էլ կան, որոնց դեմն առնել չենք կարող»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նաև նշեց, որ համայնքների ներսում ևս կան սողանքներ, օրինակ, Սարի թաղում. «Բայց դրանք համայնքային խնդիրներ են, ԱԻՆ-ը անվտանգության հարցն է լուծում, մնացած հարցերը չեն կարող լուծել, որովհետև դրա համար չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ:
Ֆելիքս Ցոլակյանը նաև ասաց, որ ավելի վտանգավոր են այն սողանքները, որ ճանապարհների, բնակավայրերի, երկաթգծերի, գետերի ու ջրերի հետ են կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան