Ֆուտբոլի կին երկրպագուն՝ Իրանում
Իրանում ֆուտբոլի սիրահար կանայք տառացի կերպարանափոխվում են, որպեսզի խաղերի ժամանակ կարողանան հայտնվել մարզադաշտում։ Վեստի.ռու-ն գրում է, որ բրիտանացի լրագրողները նման կերպարանափոխված աղջկա մի քանի լուսանկար են հրապարակել։
Guardian-ում ներկայացված լուսանկարներում երևում է, որ իրանցի աղջիկը հագուստի տակ թաքցրել է ոչ միայն մազերը, նաև մորուք է նկարել, նույնիսկ դեմքին հատուկ դիմակ է դնում։
Իրանցի կանանց արգելել են այցելել մարզադաշտ 1979 թվականից, երբ երկրում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխությունը։
2018 թ. հունիսին, Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, իրանցի կանայք 39 տարվա մեջ առաջին անգամ կարողացել էին Թեհրանում գնալ մարզադաշտ և դիտել «Իրան-Իսպանիա» խաղը։ Առաջնության ավարտից հետո նախկին արգելքը կրկին ուժի մեջ է մտնում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան