Bloomberg-ը՝ աշխարհի «ամենացավալի» տնտեսություններ ունեցող երկրների մասին
Bloomberg գործակալությունը ներկայացրել է աշխարհում «ամենացավալի» տնտեսությունների վարկանիշը: Bloomberg-ի 2019 թ-ի Misery Index-ի առաջին տեղում Վենեսուելան է:
Նշվում է, որ Վենեսուելան հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում է վարկանիշային աղյուսակը: Երկրի կառավարությունը չի հրապարակում պաշտոնական տնտեսական վիճակագրությունը 2016 թվականից, սակայն Bloomberg- ի վերլուծաբանները կարծում են, որ 2019 թվականին ինֆլյացիան կկազմի 8.000.000 տոկոս:
Արգենտինան երկրորդ տեղում է, Հարավային Աֆրիկան՝ երրորդ, Թուրքիան՝ չորրորդ, Հունաստանը՝ հինգերորդ։
Վեցերորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան: Ռուսաստանը վարկանիշային աղյուսակի 17-րդ տեղում է, ինչը Bloomberg-ի փորձագետները կապում են բարձր ինֆլյացիայով, գների բարձրացման կանխատեսման ու գործազրկության մակարդակի լճացման հետ:
Վարկանիշային աղյուսակի «ամենաերջանիկ» տնտեսություններն են Թաիլանդը, Շվեյցարիան ու Սինգապուրը:
Bloomberg Misery Index-ն ուսումնասիրել է 62 երկրների տնտեսություններ: