Բորդոյում այրվել է 2 միլիոն շիշ ֆրանսիական գինի
Հինգշաբթի, ապրիլի 18-ին, Ֆրանսիայի Բորդո քաղաքի մոտակայքում գտնվող գինու պահեստում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացվել է առնվազն 2 միլիոն շիշ գինի և այլ ալկոհոլային խմիչքներ՝ ընդհանուր 12,9 միլիոն դոլարի, հաղորդում է The New York Post-ը:
Հրդեհը տեղի է ունեցել գինի արտադրող Sovex Grands Chateaux պահեստում և ընդգրկել է 1500 քառակուսի մետր տարածք: Հրդեհի ժամանակ 80 մարդ է եղել տարածքում, բոլորին հաջողվել է ժամանակին լքել տարածքը։ Հրդեհի վայրում աշխատել են 60 հրշեջներ՝ մոտ 15 ժամ։
Նշենք, որ Բորդոն Ֆրանսիայի գինու արտադրությամբ զբաղվող ամենամեծ շրջանն է։
Նախնական տվյալներով, հրդեհը սկսվեց կեղծ առաստաղում, որն այնուհետ տարածվել է փայտե տարաների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին