Ահաբեկչություն Հյուսիսային Իռլանդիայում
Հինգշաբթի օրը Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքում տեղի ունեցած կրակոցների արդյունքում մահացել է 29-ամյա մի կին: Ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել են իրավապահ մարմինները: Միջադեպով հետաքննություն է իրականացվում։ Այս մասին հայտնում է euronews-ը։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, սպանությունը տեղի է ունեցել Դուբլինում 1916 թվականի Զատիկի ապստամբության օրվա նախօրյակին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ՝ Բրիտանիայից անկախության կարգախոսների ներքո:
Անհայտ դիմակավորված անձինք կրակ են բացել և ոստիկանության մեքենաների ուղղությամբ նետել բենզինով լցված շշեր։ Այրվել է մի մեքենա ու վագոն, որից հետո ոստիկանությունը շրջապատել է միջադեպի տարածքը։
Նշվում է, որ վերջին ամիսներին բողոքական ու կաթոլիկ համայնքներում մեծացել է արմատական ուժերի գործունեությունը, սպառնալով ապակայունացնել իրավիճակը՝ Բրեքսիթի անորոշության պայմաններում: