Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ
Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց մի քանի օրինագծեր։ Այսպես՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, 2 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։
Խորհրդարանը 94 կողմ ձայնով ընդունեց նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
96 կողմ ձայնով ընդունվեց նաև «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Հանքարդյունաբերության ընկերությունների բաժնետերեր կան, որ գրանցված են օֆշորային տարածքներում. Գարեգին Բաղրամյան
- Վարկ դասավորողների հարցն իրականում որևէ օրենքով չի կարգավորվում. Թանդիլյան
- ԼՀԿ-ն առաջարկում է պատժամիջոց սահմանել վարկ դասավորողների համար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում