ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի վերաբերյալ նախագիծը
Խորհրդարանում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը քվեարկության կդրվի Տնտեսական հաձնաժողովում առաջարկված տարբերակով՝ մեկ տարի ժամկետով և առանց կլինկերը հարկելու:
Վարման կարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ օրենքները բազմակողմանի պիտի քննարկվեն և հետո քվեարկվեն. «Պետք է չասեն, որ քանի որ օրենքը թերի է, եկեք քվեարկենք, հետո մտածենք, թե ինչ ենք անում: Մենք հարգում ենք խորհրդարանի օրենսդիր գործունեությունը և կարծում ենք, որ պետք է քվեարկենք այն օրենքները, որոնք քննարկվում են ամբողջապես, որտեղ սողանցքներ և թեմաներ չկան, որոնք առանձին պիտի հետո քննարկվեն, չկան, դրա համար ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ»։
Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ կարծիք հայտնեց, սա ապագա չունեցող օրենք է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ սա կիսատ-պռատ քննարկված օրինագիծ է։
Այսպիսով՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ և 42 դեմ ձայներով:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել ցեմենտի գործարանը, նվեր կտամ հայտարարողին. Ծառուկյան
- Չենք կարող հակասություններով լի, ոչ որակյալ առաջարկն ընդունել. Թանդիլյան
- Կլինկերի վրա էլ պետք է տուրք դնել. Մելքումյան
- Կարևոր է, որ իրանական ցեմենտը շարունակվի ներմուծվել․ Հայկ Սարգսյան
- Ցեմենտի ներմուծման համար առաջարկվում է պետտուրք սահմանել՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար
- «168Ժամ». Թանկացնում է ներմուծվող ցեմենտը, որպեսզի տեղականը մնա շուկայում
- Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին
- Արարատում բողոքի ակցիա են իրականացնում ցեմենտի գործարանի աշխատակիցները