«Առավոտ». Մենք այդքան գումար ունե՞նք, որ տոնենք Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալը
««Ժամանակը պետք է ամեն ինչ իր տեղը դնի, ժամանակը պետք է ապացուցի, որ այո՛, սա իրոք քաղաքացու օր է։ 1988 թվականի ազգային զարթոնքը քաղաքացու օր չէ՞ր, եկեք 1988 թվականի փետրվարի 20-ի հուժկու հանրահավաքի օրը նշենք որպես քաղաքացու օր։Ինչո՞ւ մարտի 1-ը չենք նշում քաղաքացու օր ու նշում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը որպես քաղաքացու օր։Սա քաղաքական ուժի իշխանության գալու օր է, և սա նորմալ չէ, այն դեպքում, երբ կամաց-կամաց գործող իշխանությունները հրաժարվում են քրիստոնեական տոներին հաջորդող մեռելոցները նշելուց, որը ևս շատ վատ միտում է։ Ինչ-ինչ, բայց գոնե Զատիկին հաջորդող մեռելոցը պետք է թողնեին, Զատիկին հաջորդող մեռելոցը հանում են, իրենց իշխանության գալու օրը համապետական տոնի են վերածում և պետական բյուջեի գումարներով»,-ասում է Գագիկ Համբարյանը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: