Թուրքիայում երիտասարդների 25 տոկոսը ո՛չ կրթություն է ստանում, ո՛չ աշխատում է
Թուրքիայում 15-24 տարիքային խմբին պատկանող երիտասարդների 25․5 տոկոսը ո՛չ աշխատում է, ո՛չ էլ՝ կրթություն ստանում։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ այս երկրում 15-24 տարեկանների թիվը կազմում է 12 մլն 725․000։
Արձանագրվել է նաև, որ 15-19 տարեկանների թիվը 6 մլն 402․000 է, որոնցից միայն 1 մլն 554․000-ն է միաժամանակ և՛ կրթություն ստանում, և՛ աշխատում։ Այս տարիքային խմբի 3 մլն 791․000 երիտասարդներ միայն կրթություն են ստանում, իսկ մնացած 1 մլն 57․000-ը ոչ կրթություն են ստանում, ոչ աշխատում են։