«Ժողովուրդ». ՔՊ անդամները լծվել են կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխման գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու ղեկավարությունը վերջին շաբաթներին զբաղված են կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխմամբ։
Կուսակցականներն այնպիսի ջանասիրությամբ են լծվել այդ գործին, որ չեն ափսոսում նույնիսկ հանգստյան օրերը՝ աշխատելով անգամ կիրակի օրերին:
Մեր տեղեկություններով` ակտիվ քննարկումներին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո, ՔՊ-ն առաջիկայում պատրաստվում է արտահերթ համագումարի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում