Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել ցեմենտի գործարանը, նվեր կտամ հայտարարողին. Ծառուկյան
Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ամբիոնից ելույթ ունեցավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Դիմելով դահլիճում հավաքվածներին՝ նա ասաց, որ այսօր Արմավիրում էր՝ բամբակի արտադրություն սկսլու նոր տեքստիլի գործարան հիմնելու հետ կապված։
Ծառուկյանը ԱԺ նախագահությունից իր ելույթի համար հինգ րոպե ավելի ժամանակ խնդրեց, որ իր ելույթը լիարժեք լինի ու բոլորի համար հասկանալի։
«Այսօր մեր հիմնական խնդիրը չէ, որ անպայման կլինկերի վրա էլ տուրք դրվի։ Մենք ուզում ենք ասել, ձեր ցավը տանեմ, որոշել եք, պատասխանատուն «Իմ քայլն» է, հայտարարեք, որ դուք գտնում եք, որ դա ավելի էժան կլինի, շահութաբեր կլինի, մենք համաձայն ենք, հիմա ես կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ, դա ինչ խնդիր է, մենք ոչ մեկին չենք ուզում ոչ նեղացնենք, ոչ վիրավորենք։ Ես երեկ իմ խմբակցության հետ հանդիպել եմ, բոլորին զգուշացրել եմ, որ որևիցե անձնական վիրավորանք չլինի, դա պատիվ չի բերում, դա թույլ մարդը կարա մենակ անի։ Մենք միշտ դա պահել ենք, բայց եթե փորձում են վիրավորել, տասնապատիկ կստանան՝ դոկումենտալ, փաստացի»,- ասաց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է, ոչ իրենց. «Մենք ներկայացնում ենք մեր տեսակետը։ Մեր տեսակետը ճիշտ չի՞, սխա՞լ ա, ասեք ձերը, մենք ընդունենք, ասենք՝ ձերը ճիշտ ա։ էսօր մեր նպատակը հեղափոխությունից հետո մի լավ բան անելն է, փոխանակ հարցը էսօր քննարկվի, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել: Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել, ես նվեր տամ հայտարարողին, թող նայի, բայց եթե այդքանով ձեռք չի բերվել, մյուս օրը ինքը դրա համար պետք է պատասխան տա, թե ինչի համար է այդպիսի հայտարարություն անում: Տո ձեր ցավը տանեմ, եթե պարսկական ցեմենտն ավելի որակյալ է, ինչո՞ւ են էսօր բոլորը կարգադրություն ստացել բալկաները պարսակական ցեմենտով չանել: Պարսկական ցեմենտի առավելությունն այն է, որ գիպսը մեջը շատ է, ավելի շուտ է չորանում, թե չէ ցանկացած ներկրող իր տան համար մեզ մոտից է ցեմենտ տանում։ Մեծ հաշվով տեղականի գինն ու ներկրվածինը նույն գինն է, տարբերությունը 500 դրամ է կազմում, մինչդեռ արտադրությունը կանգնեցնելու դեպքում, գինն ավելանալու է»։
Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ նաև կառավարության կողմից հայտարարված տնտեսական հեղափոխությանը՝ ասելով. «Հլը մի հատ ասեք՝ գյուղատնտեսական աշխատանքները սկսել են, վարուցանքը սկսել են, ժողովուրդը ոչ սալյարկա ունի, ոչ դեղորայք ունի, ոչ սերմ ունի, ի՞նչ եք արել։ Էս տարի պարարտանյութ, սելիտրա բաժանե՞լ եք ժողովրդին, սալյարկա տվե՞լ եք, մտածե՞լ եք սերմի մասին, ժոովուրդն ինչ ա ուզում: Ես իմ ժողովրդին էլի կպահեմ, նոր գործարան եմ կառուցում «Արարատցեմենտ»-ի կողքը, սիլիցիումի գործարան, բայց ձգձգում են, մեկը թուղթը չի տալիս, մեկը հողի կարգ փոխելն ա ձգում, քանի որ Ծառուկյանն ա։ Էսօր ցանկացած ներդրողի համար պետք է նպաստավոր պայման լինի, եթե մարդն եկել ա գումար դնելու, արագ-արագ պետք ա հնարավորություն տան, որ մարդը կառուցի»։
Հարակից հրապարակումներ`
- Կլինկերի վրա էլ պետք է տուրք դնել. Մելքումյան
- Կարևոր է, որ իրանական ցեմենտը շարունակվի ներմուծվել․ Հայկ Սարգսյան
- Ցեմենտի ներմուծման համար առաջարկվում է պետտուրք սահմանել՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար
- «168Ժամ». Թանկացնում է ներմուծվող ցեմենտը, որպեսզի տեղականը մնա շուկայում
- Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին
- Արարատում բողոքի ակցիա են իրականացնում ցեմենտի գործարանի աշխատակիցները