Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»
Ընդհանուր առմամբ, շուրջ 23 միլիոն աղջիկ լույս աշխարհ չի եկել միայն այն պատճառով, որ նրանց ծնողներին ապագա երեխայի սեռը ցանկալի չի եղել և նրանք որոշել են ընդհատել նորմալ ընթացող հղիությունը։ Համեմատության համար. 23 միլիոն մարդը՝ Իսպանիայի բնակչության կեսն է կամ գրեթե Ավստրալիայի ողջ բնակչությունը։ Դա երկու անգամ ավելին է, քան Բելգիայում ու Կուբայում բնակվողները, չորս անգամ ավելի է, քան Դանիայի կամ Ֆինլանդիայի բնակչությունը։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, ծավալուն ուսումնասիրության տվյալները հրապարակվել են ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում։
Գիտնականներն վերլուծել են վերջին մի քանի տասնամյակներում ողջ աշխարհում ծնելիության տվյալները և հայտնաբերել, որ այդ ընթացքում մի քանի երկրներում նորածինների սեռերի հարաբերակցության կտրուկ թռիչք է տեղի ունեցել։ Լույս աշխարհ է եղել զգալի մեծ թվով տղա երեխաներ, զգալի քիչ՝ աղջիկներ։
Այդ միտումը հատկապես վառ արտահայտվել է 11 երկրներում, այդ թվում երեք նախկին խորհրդային հանրապետություններում՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան։ Սակայն արհեստականորեն դադարեցված հղիության առյուծի բաժինն ընկնում է առավել խիտ բնակեցված երկրներին` Հնդկաստան և Չինաստան:
Անցանկալի աղջիկ երեխաներ
Միջինում յուրաքանչյուր 100 նորածին աղջկա համեմատ ծնվում է 105 տղա։ Տարեցտարի այս հարաբերակցությունը կարող է թեթևակի տատանվել այս կամ այն կողմ (1,03-1,07), բայց ընդհանուր առմամբ մնում է անփոփոխ՝ անկախ երկրից։
40 տարի առաջ հայտնված տեխնոլոգիան, որը թույլ է տալիս որոշել դեռ չծնված երեխայի սեռը հենց մոր արգանդում, հանգեցրել է ընտրողական աբորտների պրակտիկայի առաջացմանը: Ապագա ծնողները հնարավորություն են ստացել որոշել՝ թողնել երեխային, թե ազատվել՝ կախված նրանից, թե ինչ երեխայի են սպասում՝ տղա, թե աղջիկ։ Հաշվի առնելով ծնելիության վերահսկման և երեխաների թվաքանակի նվազեցման համընդհանուր գլոբալ միտումը, ավելի ու ավելի շատ ընտանիքներ որոշում են ընդհատել հղիությունը, եթե երեխայի սեռն իրենց ցանկալի չէ և կրկին փորձել: Ավելին, շատ մշակույթներում նախընտրությունն ավանդաբար տրվում է տղա երեխաներին: Այդ պատճառով է, որ շատ երկրներում բժիշկներին օրենքով չի թույլատրվում ծնողներին տեղեկացնել դեռևս չծնված երեխայի սեռը, հատկապես հղիության վաղ փուլերում, երբ հղիությունն ընդհատելը հեշտ է։
Բավականին շատ տղաներ
1970-2017 թվականներին երկու հարյուր երկրներում ծնելիության վիճակագրությունը ուսումնասիրելուց հետո ամերիկյան և սինգապուրյան գիտնականները հայտնաբերեել են մի շարք անոմալիաներ, երբ այս կամ այն ժամանակահատվածում նորածինների սեռերի հարաբերակցությունը սկսել է կտրուկ և անհամաչափ փոխվել: Օրինակ, Չինաստանում 2005 թվականին 100 նորածին աղջկա դիմաց ծնվել է 118 տղա, Հնդկասատանում՝ 111։
Տղաների ծնելիության բարձր ցուցանիշներ գրանցվել են 9 երկրում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, Վիետնամում, Վրաստանում, Թայվանում, Թունիսում, Չեռնոգորիայում և Հարավային Կորեայում:
Նախկին խորհրդային հանրապետություններում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, սելեկտիվ (ընտրողական) աբորտների աճը սկսվել է 1991-1992թթ. Խորհրդային Միության փլուզումից հետո և համընկել է ծնելիության կտրուկ անկման հետ: Եթե Վրաստանում հարաբերակցությունն արդեն հավասարվում է, ապա Հայաստանում և Ադրբեջանում ընտրովի աբորտների պրակտիկան դեռևս լայնորեն տարածված է: 2017 թ-ին 100 նորածին աղջկան բաժին է ընկել 112-113 տղա:
Հարակից հրապարակումներ`
- Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են. ԱՆ
- Ո՛չ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին. քարոզում է նախարարը
- ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դարձել են լուրջ ժողովրդագրական սպառնալիք. Սեմինար-քննարկում
- Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումներն ազդում են Հայաստանի համբավի վրա. Պյոտր Սվիտալսկի
- Նախատեսվում են օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք միտված են նվազեցնելու սեռով պայմանավորված ընդհատումները. Սերգեյ Խաչատրյան
- Հայաստանը հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով տարեկան 2000 մայր է կորցնում
- Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Պտղի արհեստական ընդհատումը, հատկապես սեռով պայմանավորված, մեղք է
- Գիտաժողով. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ»
- Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ. ՀԵՀ
- Մ. Հովսեփյան. Հաճախ կանանց ստիպում են սեռով պայմանավորված հղիության ընդհատման գնալ
- Տարեկան 1400 աղջիկ չի ծնվում. Սեռով պայմանավորված աբորտների առկայությունը ՀՀ-ում մտահոգում է միջազգային մասնագետներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան