Կլինկերի վրա էլ պետք է տուրք դնել. Մելքումյան
«Այս քննարկմանը նախորդող բոլոր էմոցիոնալ մասերն ու մասնագիտական քննարկումները ցույց են տալիս, որ պրոբլեմ կա և մենք պետք է դրան շատ լուրջ մոտենանք։ Պետք է հավասարակշռությունը հաշվի առնենք և բոլորի շահերը պահվեն։ Այն, որ նախարարն ասում է՝ մեկ է, ինչ-որ մեկը տուժելու է, դա քաղաքական լավ մեսիջ չէ»,- այսօր ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ այս քննարկումը ցույց է տալիս, որ բոլոր կողմերի հետ չէ, որ քննարկումներ են եղել, այսինքն խոշոր կոլեկտիվների հետ չի քննարկվել, քննարկվել է մի մասի հետ, և խնդիր է առաջանում՝ ում շահերն է սա առաջ տանում։
«Երբ հարակից զեկուցող Հայկ Սարգսյանը ցեմենտի շուկան է ներկայացնում, պետք է ճշգրիտ ներկայացնել։ Մենք ունենք երկու խոշոր ցեմենտ արտադրող, իսկ «Երևանի ցեմենտի գործարանը» ցեմենտ արտադրող չէ, գաջ արտադրող պրոֆիլային գործարան է։ «Արարատցեմենտն» ունի 1400 աշխատող, իսկ «Հրազդանը»՝ 400, դրանցից բացի, «Արարատցեմենտը» 500 վարորդ ունի, ցեմենտավոզներ, և միասին 2 500 մարդ աշխատավարձ է ստանում։ Եթե հարկում ենք ցեմենտն ու կլինկերը, նույն գինն է մնում, ամեն ինչ հավասարվում է զրոյի, որովհետև համարյա նույն պրոդուկտն է, այլևս ձեռնտու չի լինի կլինկեր արտադրել, կբերեն կաղան»,-ասաց նա և բացատրեց, որ ծավալի ինքնարժեքի ծախսերը շատ են. գազի՝ 3 մլն դոլար է տարեկան, 1, 5 մլն՝ էլեկտրաէներգիայի, հարկերի ահռելի չափը, և այդ ամենը կխարխլվի, և արդյունքում կունենան միայն աղացներ։ Իսկ ո՞վ է թույլ տալիս ստրատեգիական համարվող ցեմենտի կարողությունները կորցնել, որովհետև կարող է տարբեր դրդապատճառներով այլևս կլինկեր Հայաստան չգալ, բա ի՞նչ է լինելու։ Ցեմենտի գործարանն անընդհատ ցիկլի արտադրություն է, չեն կարող առավոտյան փակել, երեկոյան միացնել, այդ փեջերը պետք է անընդհատ աշխատեն»,- ասաց պատգամավորը։
Մելքումյանը նշեցո, որ երկու խոշոր գործարաններն այսօր աշխատում են իրենց կարողության 20 տոկոսով և քիչ է շահութաբերությունը։
«Դրա համար պարոն Ծառուկյանը գինը 50 հազարից դարձրեց 40 հազար դրամ՝ որպես տնտեսական հեղափոխության առաջին քայլ, սրան պետք է կառավարության կողմից հետևեին ամբողջական լուծումներ։ Էլի եմ կրկնում ցեմենտի վրա տուրք դնելը ճիշտ է, բայց կլինկերի վրա էլ պետք է դնել։ Անպայման կլինկերի վրա տուրք պետք է դրվի, և դուք դնելու եք դա, այնպես, ինչպես նոյեմբերին 115 մլն դրամի շեմը ՊԵԿ նախագահը, ֆինանսների նախարարն ասացին՝ չկա, հիմա բերում եք Հարկային օրենսգրքով, ինչպես մենք ենք ասել, սա էլ եք բերելու, որովհետև ցեմենտ արտադրող կարողությունների փոշիացումը չի բխում ազգային շահերից։ Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, այլ բան է աղաց ունենալը, այլ բան՝ ցեմենտի գործարան ունենալը։ Պետք կոլեկտիվներին հստակ պատասխան կտաք, հանդիպել, քննարկել»,- հավելեց Միքայել Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է, որ իրանական ցեմենտը շարունակվի ներմուծվել․ Հայկ Սարգսյան
- Ցեմենտի ներմուծման համար առաջարկվում է պետտուրք սահմանել՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար
- «168Ժամ». Թանկացնում է ներմուծվող ցեմենտը, որպեսզի տեղականը մնա շուկայում
- Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին
- Արարատում բողոքի ակցիա են իրականացնում ցեմենտի գործարանի աշխատակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան