Սավչենկո․ Այս անգամ մենք ընտրում ենք անցյալի չարիքի ու ապագայի հույսի միջև
Ուկրաինայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի շոումեն Վլադիմիր Զելենսկուն: Ուկրաինայի «Наш» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է kommersant-ը։
«Այժմ քաղաքական գարուն է և ինչպիսի երջանկություն, որ առաջին անգամ մենք կարող ենք, հավանաբար, չընտրել չարյաց փոքրագույնը: Այսօր մենք ընտրություն ենք անում անցյալի չարիքի ու ապագայի հույսի միջև: Ես ընտրում եմ կանաչ կոճակը»,-ասել է Սավչենկոն:
Սավչենկոն վստահություն է հայտնել, որ նախագահ կդառնա նա, ում օգտին ինքը կքվեարկի։ Նա նաև նշել է, որ քվեարկության առաջին փուլում նա անվավեր է դարձրել քվեաթերթիկը, քանի որ ցանկացել է քվեարկել իր օգտին, բայց իր անունը ցուցակում չէր:
Հիշեցնենք, որ Սավչենկոն ձերբակալվել էր 2018 թ. մարտին: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը գտնում էր, որ պատգամավորը մշակել է «հստակ ծրագիր՝ պետության ղեկավարության սպանության համար»: Հետաքննության համաձայն, նա «Զինծառայողների կորպուս» կազմակերպության ղեկավար Վլադիմիր Ռուբանի հետ միասին նախատեսում էր սպանել պետության ղեկավարությանը, ինչպես նաև զավթել խորհրդարանի շենքը: 2019 թվականի ապրիլի 16-ին Կիևի շրջանի Բրովարսկի քաղաքային դատարանը որոշում կայացրեց ազատել Նադեժդա Սավչենկոյին և Վլադիմիր Ռուբանին: