Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին փոխհատուցում կվճարի
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ դատարանի որոշմամբ՝ քաղաքապետարանը 24 մլն 400․000 թուրքական լիրա (շուրջ 4․2 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի հայկական հիմնադրամին։
Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ և Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդատուների խորհրդի անդամ Հարություն Շանլըի խոսքով՝ իրենք արդեն դատարանի որոշումը հարկադիր կատարելու պահանջ են ներկայացրել։ Շանլըն նշել է, որ փոխհատուցման վճարման գործընթացը երեք – չորս ամիս կտևի։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հիմնադրամը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքների վերաբերյալ ևս մեկ դատական գործ էր շահել։
Հարակից հրապարակումներ`
- Խարբերդի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու կոչ է հնչել
- Ստամբուլում հայկական եկեղեցու վրա ատելություն պարունակող բովանդակությամբ գրառումներն են արել
- Որպես պահեստ, ախոռ և բրնձի գործարան օգտագործված հայկական եկեղեցին ավերման եզրին է
- Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին վերածվելու է «Երգիծաբանների տան»
- Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
- Հայկո Բաղդատ. Թուրքիայում միշտ էլ հարձակումներ լինում են հայկական եկեղեցիների դեմ
- Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել
- Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է
- Վանում պատմական հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին