Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանի 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը», - Panorama.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Վարչապետի մամուլի խոսնակը նաև ասաց, միաժամանակ պարոն Փաշինյանը մտադրություն չունի պաշտոնանկ անելու Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը։
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին»։
Նույն հոդվածի հաջորդ կետի համաձայն, պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է կտրուկ ուժեղացնել հանրային վերահսկողությունը
- «Սասնա Ծռեր». Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է
- Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի. Սանասարյան
- Դավիթ Սանասարյան. Իմ դեմ իրականացվողը շինծու է
- ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյան
- Պաշտպանել կասկածյալ Դ. Սանասարյանին
- Դավիթ Սանասարյան. Իրականում անհանգստանալու բան կա
- Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին