ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:32 19/04/2019 Հայաստան

«Փաստ». Քաղաքական խանդի նախնական տարրեր

«Փաստ»-ը գրում է. «ՀՀ վարչապետի և նախագահի հարաբերությունները՝ պայմանավորված մի շարք դրվագներով ու իրադարձություններով, հատկապես վերջին շրջանում քննարկումների առիթ են դառնում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դեռ չի շտապում այդ հարաբերությունները դիտարկել հնարավոր հակասության տիրույթում, բայց մատնանշում է քաղաքական խանդի նախնական տարրերի մասին:

Մինչ այդ տարրերին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում նա ընդգծեց, որ վերոնշյալ դրվագներն իրենց առանձին պատասխաններն ունեն, և դրանք մեկ հարթության մեջ դիտարկելն ու մեկ հետևություն անելը ճիշտ չէ:

«Օրինակ, նախագահի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածուին կազմակերպված ձևով դեմ քվեարկելը ոչ այնքան վարչապետ-նախագահ հարաբերությունների մասին է վկայում, այլ նրա, որ իշխող քաղաքական ուժը ցանկանում է ՍԴ դատավորի պաշտոնում տեսնել իր համար ցանկալի թեկնածուին: Կոնկրետ այդ դեպքով չենք կարող ասել, որ հակասություն կա: Ինչ վերաբերում է Արցախում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին նախագահին չհրավիրելու հանգամանքին, ապա դա, իհարկե, միտումնավոր էր: Պարզապես սա այլ կտրվածքով կարող ենք դիտարկել. ըստ վարչապետի, արձանագրային տեսակետից այնտեղ նախագահն անելիք չուներ: Եթե մարդուն հրավիրում ես, ապա, հասկանալի է, որ նա չէր կարող նստել շարքային գործիչների կողքին, ինչպես ԱԺ նախագահը նստեց, որն ԱԽ անդամ չէր, բայց որպես թիմի անդամ՝ հրավիրվել էր վարչապետի կողմից: Նախագահի դեպքում դա մի քիչ սազական չէր լինի: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ վարչապետը միշտ ընդգծված նշում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը որոշվում է վարչապետի կողմից, իսկ եթե նախագահը մասնակցեր ԱԽ նիստին, ապա նախագահի քաղաքական կարգավիճակն էր բարձրանում, ինչը, ենթադրում եմ, դուր չէր գա վարչապետին»,-նշեց քաղտեխնոլոգը:

Այդուհանդերձ, նախագահի և վարչապետի հարաբերությունների մեջ մեր զրուցակիցը փոփոխություն է նկատում. «Վարչապետի կողմից ինչ-որ չափով որոշակի սառնություն ենք տեսնում նախագահի նկատմամբ: Դա կապված է նախագահի բարձր վարկանիշի հետ, որն, ի տարբերություն վարչապետի վարկանիշի, անկում չի ունենում: Բացի այդ, միջազգային տարբեր հարթակներում նախագահի նկատմամբ ավելի բարյացակամ վերաբերմունք կա: Այդ հարաբերությունների սառնությունը, իհարկե, կարող է վերածվել հակասության, բայց այս պահի դրությամբ դեռ նման որակում չէի տա»:

Խոսելով գրեթե մեկ տարի առաջվա հարաբերությունների մասին՝ նա հավելեց. «Այն ժամանակ շարժումը ղեկավարողի և նախագահի միջև բարիդրացիական հարաբերություններ կային, որովհետև կար մեկ ուղղությամբ համընդհանուր գնալու գործողությունների նպատակ: Եվ, բնականաբար, այն ժամանակ շարժման ղեկավարին ու այսօր արդեն վարչապետին դա ձեռք էր տալիս: Բայց անցել է մեկ տարի, իսկ այն ժամանակ նորմալ գործընկերային հարաբերությունները իրավիճակային էին: Հիմա տեսնում ենք, որ գալով իշխանության՝ վարչապետը չի կարողանում իրականացնել այն սպասելիքները, որ ուներ հասարակությունը: Ըստ այդմ, նրա վարկանիշը, ի տարբերություն նախագահի, կտրուկ անկում է ունենում: Իհարկե, նախագահը չէր կարող նման խոստումներ տալ, նա չունի մեծ ու արմատական փոփոխություններ իրականացնելու լիազորություններ, որովհետև այդ պաշտոնն արարողակարգային է: Այդուհանդերձ, քանի որ մենք երկար ժամանակ նախագահական կառավարման համակարգ ենք ունեցել, բնակչության մոտ այդ երկու ղեկավարների գործունեության և վարկանիշների գնահատական է տեղի ունենում: Այդ գնահատականը հօգուտ նախագահի է: Բնականաբար, հօգուտ նախագահի վարկանիշային տարբերությունը իշխող քաղաքական թիմին այդքան էլ դուր չի գալիս»,-ասաց նա: Քաղտեխնոլոգը շեշտեց, որ իշխող թիմը, այսպես, թե այնպես, վարկանիշ չունի, ուղղակի վարչապետի վարկանիշն է տարածվում թիմի վրա:

«Իսկ երբ վարկանիշների տարբերությունն ավելի մեծանա, շատ հնարավոր է, որ վարչապետի և նախագահի հարաբերություններն ավելի սառեն: Սառնությունը կարող է ավելի ուժեղանալ, որովհետև իշխող քաղաքական թիմի մոտ, այսպես, թե այնպես, կարող են քաղաքական խանդի տեսարաններ առաջանալ՝ մտքում ունենալով այն, որ նախագահը կարող է միավորող դեր ունենալ հասարակության տարբեր քաղաքական, հասարակական խմբավորումների համար և դառնալ իրենց անուղղակի մրցակիցը: Նախագահի՝ արարողակարգային պաշտոնը իրավական կարգավիճակ է: Շատ դեպքերում քաղաքական կարգավիճակն ավելի ծանրակշիռ է, քան իրավականը: Նախագահը իրավական կարգավիճակով փոքր լիազորություններ ունի, բայց նրա քաղաքական կարգավիճակը սկսում է ուժեղանալ»,-եզրափակեց Ա. Բադալ յանը՝ ընդգծելով, որ քաղաքական խանդի նախնական տարրերն արդեն ակնհայտ են»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:25
ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին
ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հարցազրույցի ժամանակ ստացված Հայաստան ՌԴ վատացող հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին պատասխան է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքի մասին. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որպես Արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:37
Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}