Արմեն Աշոտյան. Եթե չլիներ իշխանափոխություն Հայաստանում, պետական բյուջեն էլ ավելի կավելանար
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ երեկոյան ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին։
«Հերթական մաստեր կլասն էր Փաշինյանի կողմից, երկար խոսել և ոչինչ չասել։ Նա կարծեք թե այդ ասուլիսը հրավիրեց բացառպես սեփական ընկալումների շրջանակում փիար անելու համար, ասաց բազմաթիվ հին ու նոր ստեր»,-Փաշինյանի ասուլիսի վերաբերյալ նման կարծիք հայտնեց Աշոտյանը։
Նա նշեց, որ ասուլիսի զգալի մասը նվիրված էր Փաշինյանի խոստումների՝ իբր թե կատարմանը։
«Դնում եմ մի կողմ «100 տոկոս կատարել եմ», «100 տոկոս կատարել եմ» ... ձևակերպումները, որոնք առնվազն կոռեկտ չեն, բայց մի քանի փաստ պարզապես աղաղակող էին։ Եվ այսպես, Փաշինյանն ասում է պետական բյուջեն կարճ ժամանակում 30-40 տոկոսով ավելացնելու խոստումը, իր բառերով եմ ասում, այլևս իրականություն է դառնում, որովհետև 2018 թվականին բյուջեն եկամտային մասով ավելացել է 10 տոկոսով, իսկ 2019-ին կանխատեսում են մինչ 5 տոկոսի ավելացում։ Անգամ եթե այդպես է, սակայն այդ թվերը բավականին վիճելի են և կարող են տնտեսագետները դրա մասին խոսել, բայց պարզագույն մաթեմատիկան ցույց է տալիս, եթե անգամ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել, ապա երկու տարվա կտրվածքով 10+5 %-ը չեն տալիս իր խոստացած 30-40%-ը»,-օրինակներից մեկը ներկայացրեց Աշոտյանը։
Նա նաև հիշեցրեց, որ 2018-ի բյուջեի եկամտային մասը դեռ 2017-ի նախագծի ու կանխատեսումների համաձայն պետք է ավելանային։
«Վստահ եմ իր բացակայության դեպքում, եթե չլիներ իշխանափոխություն Հայաստանում, պետական բյուջեն էլ ավելի կավելանար»,-նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։