Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ 11 դատավորի պատասխանատվության ենթարկելու համար
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Panorama.am-ի հետ զրույցում տարածված տեղեկությունը հաստատեց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
Հարցերին, թե ովքեր են այդ դատավորները, երբ կկայանա խորհուրդի նիստը, որն է նրանց պատասխանատվության ենթարկելու հիմնավորումը, Արման Խաչատրյանը չպատասխանեց, ասաց՝ հայտնել չի կարող։
Արդարադատության նախարարությունից էլ մանրամասներ չհրապարակեցին՝ հիմնավորելով այսպես. «Լիազոր մարմնի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացը գաղտնի, մանրամասներ ներկայացնել չեմ կարող»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը
- ԲԴԽ-ն մերժել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
- Դատավորները պատրաստ են ԲԴԽ նախագահի պաշտոնավարման հարցը բարձրացնել ՄԻԵԴ-ում
- ԲԴԽ-ն դատավորներին հրապարակել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները
- Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի փետրվարի 7-ին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան