Դավիթ Սանասարյան. Անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է մեղադրյալի կարգավիճակ ունենալու համար, ֆեյսբուքյան իր էջում վերջին օրերին ակտիվ գրառումներ է կատարում։ Վերջին գրառմամբ նա անդրադարձել է իր վերաբերյալ տեղեկություններին՝ դրանք որակելով ստեր։
«Ստեր կապված իմ անձի հետ
Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է - երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը Ֆլետչերում ուսանելու համար։
Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է- անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում կարող է գործել հանուն այլ երկրի. ինձ էլ դրանում մեղադրողն է անբարոյականի ծնունդ։
Ավտո է նվեր ստացել պաշտոնավարման ընթացքում- երբեք ավտո չեմ ունեցել, հիմա նույնպես։
Տներ է ստացել, կալվածքներ ունի- վարձով եմ ապրում ու շատ համեստ։
Հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերի՝ գողերի հետ է շփվում- ՍՈՒՏ է։
Կառույցը չի կարողանում կառավարել- կուզենամ ամեն ղեկավար նման հարգանքի մի մասը վայելի, ինչպես ես եմ վայելել մինչ օրս։
Սկանդալային հեմոդիալիզի քրեական գործով փողեր է ստացել- անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել։
Բանակում չի ծառայել- դեբիլիկներ ջան, կուզենայի իմ հետ դժվարին սահմանները պահած ու ծառայության ընթացքում նման փորձությունների միջով անցած լինեիք։
Հ.Գ. էս ամենը անդադար կրկնում են, որ կարողանան անվանս հետ խաղալ, սակայն անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով, էնպես որ, հանգիստ նստեք տեղներդ։
Սիրում եմ բոլորիդ, մարդիկ, չընկճվեք....»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։
Սանասարյանը չի ընդունում մեղադրանքը՝ որակելով շինծու։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Փաշինյանը շահագրգռված չէ Սանասարյանի գործին հանրային հնչեղություն տալով
- Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին
- «Սասնա Ծռեր». Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է
- Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի. Սանասարյան
- Դավիթ Սանասարյան. Իմ դեմ իրականացվողը շինծու է
- ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյան
- «Ժողովուրդ». Սանասարյանի փոխարեն դիտարկվում է Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը
- Պաշտպանել կասկածյալ Դ. Սանասարյանին
- Դավիթ Սանասարյան. Իրականում անհանգստանալու բան կա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան