ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը
Եվրամիության խորհրդարանը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի (ԵԽ) առաջարկություններին `փոխելու Շենգենյան վիզաների տրամադրման կանոնները: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով ԵԽ-ի կայքին:
Փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է պարզեցնել վիզային դրական պատմություն ունեցողների շենգենյան վիզաներ տրամադրելու կարգը: Խոսքը վերաբերում է կարճաժամկետ վիզաների տրամադրմանը:
Ըստ այդ փոփոխությունների՝ զբոսաշրջիկները կկարողանան իրենց վիզաների փաստաթղթերը ներկայացնել ուղևորությունից 6 ամիս առաջ: Նաև նախատեսվում է վիզայի վճարը 60 եվրոյից դարձնել 40 եվրո:
Այս փոփոխությունները դեռ պետք է հաստատվեն ԵՄ խորհրդի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին