«Ժողովուրդ». Ինչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները: Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել:
Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են` եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան