Մոդիլիանիի հազվագյուտ քանդակը ներկայացվելու է Christie's-ում
Իտալացի հայտնի գեղանկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի (1884-1920 թթ.) հազվագյուտ քանդակը մայիսին առաջին անգամ ներկայացվելու է Նյու Յորքի Christie's աճուրդում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը։
Խոսքը կեսմետրանոց կրաքարե Tete («Գլուխ») քանդակի մասին է, որը ստեղծվել է 1911-1912 թվականներին։ Ներկա պահին այն գտնվում է մասնավոր հավաքածուում։ Այն կլինի իմպրեսիոնիզմին և ժամանակակից արվեստին նվիրված աճուրդի գլխավոր լոտերից մեկը, որը կայանալու է մայիսի 13-ին։
Քանդակը գնահատվել է 30-40 միլիոն դոլար, չնայած փորձագետներն ընդգծում են, որ վերջնական գինը, որով արվեստի գործը կվաճառվի, կլինի ավելի բարձր։ Ավելի վաղ Christie's-ը վաճառել էր Մոդիլիանիի մեկ այլ քանդակ 70,7 միլիոն դոլարով։
Բացի Մոդիլիանիի «Գլխից», որը դառնալու է առաջիկա վաճառքի ամենաթանկ լոտը, ներկայացված է լինելու Պիկասոյի, Ռենուարի, Մատիսի, Վան Գոգի, Դեգայի, Մոնեի կտավներից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան