Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին:
Տոմսերի վաճառքի առաջին փուլը կանցկացվի վիճակախաղի միջոցով: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Տոկիո-2020-ի պաշտոնական կայքում եւ ներկայացնել հայտ: Առաջին փուլին կարող են մասնակցել միայն Ճապոնիայի բնակիչները: Տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կմեկնարկի աշնանը: Երկրորդ փուլն այն երկրպագուների համար է, որոնք արդեն մասնակցել են վիճակախաղին, բայց չեն հաղթել:
Տոկիո-2020-ի տոմսերի ազատ վաճառքը կսկսվի հաջորդ տարվա գարնանը: Տոմսերի գները սկսվում են 22 դոլարից, իսկ հիմնական փաթեթը կազմում է 72 դոլար:
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Հարակից հրապարակումներ`
- «Տոկիո 2020» ամառային օլիմպիական խաղերում կարգելվի ծխելը
- Տոկիոյում ներկայացվել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանները
- Մարտին Շարբաթյան. Մեր նպատակը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան