Տնտեսություն 19:20 20/04/2019 Հայաստան

Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը

2019թ.-ին փետրվարի 21-ին Կառավարությունը հավանություն տալով «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը՝ փորձելու է պաշտպանել տեղական ցեմենտ արտադրողներին: Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է հարցի իրավական, սոցիալական և այլ ազդեցությունները՝ հնարավոր ռիսկերով և հետևանքներով:

Ցեմենտի գնի հնարավոր թանկացման ռիսկերը և վտանգները

Սպառողի վրա: Դուրս մղելով ներմուծողներին տեղական շուկայից ՀՀ տնային տնտեսությունները և իրավաբանական անձինք կառուցապատման աշխատանքների նոր պայմանագրեր կնքելիս կամ տնային տնտեսությունները՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար, ավելի թանկ գին կվճարեն:

Ներմուծողի վրա: Եթե ներմուծողն արդեն իսկ կնքել է պայմանագրեր տեղական ընկերությունների հետ ցեմենտ մատակարարելու համար և պայմանագրերում նշված է ցածր գին, պետական տուրքի ուժի մեջ մտնելուց հետո ներմուծողը կորուստներ կկրի, եթե չկարողանա հիմնավորել անհաղթահարելի ուժի առակայությունը՝ գինը վերանայելու համար:

Կառուցապատողի վրա: Եթե ՀՀ շինարարական ընկերությունները արդեն կառուցապատման պայմանագիր են կնքել՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը, ապա դա նշանակում է, որ վերջիններս կամ փորձելու են պահել գները նույն մակարդակի վրա՝ իրենց շահույթի հաշվին, եթե չփորձեն հիմնավորեն, որ առկա է անհաղթահարելի ուժ, կամ էլ տեղի է ունենալու բնակարանների և շինությունների գների բարձրացում: Այս պարագայում գների բարձրացման վնասները կրելու են սպառողները, ովքեր ունեն պայմանագրեր շինարարական ընկերությունների հետ: Կառուցապատողների շրջանում իրականացված հարցման միջոցով պարզել ենք, որ բազմաբանկարան շենքեր կառուցապատողի համար ցեմենտի գնի թանկացման արդյունքում վնասը կազմելու է շուրջ 50-100 մլն  ՀՀ դրամ:

Ավելին, երկարաժամկետ կտրվածքում կարող ենք բախվել մի խնդրի, որ բնական և բարոյական մաշվածության բնակֆոնդի մեծ հատված ունեցող  մեր երկրում, որտեղ առկա է վերջինիս արդիականացման անհրաժեշտություն, ցեմենտի գների թանկացումը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ, հատկապես որ ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին և դրանց մեծ մասի տարիքը գերազանցում է 50 տարին:

Թվային մանիպուլյացիա

Ըստ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի՝  որպես վերահսկվող գործունեություն այն տարածվելու է ԱՏԳ ԱԱ դասակարգման հետևյալ ծածկագրով 2523 10 000 0 (ցեմենտի թրծած բովախառնուրդներ), 2523 29 000 0 (պորտլանդ ցեմենտ՝ այլ), 2523 30 000 0 (ցեմենտ՝ կավահողային), 2523 90 000 0 (ցեմենտներ՝ հիդրավլիկ, այլ) ապրանքների վրա: Գնային համեմատությունը ներկայացնելիս անդրադարձ է կատարել միայն Մ-400 մակնշման ցեմենտին և հիմնավորման մեջ չի հստակեցնում, թե նշված ներմուծված 168 տոննայի ո՞ր մասն է վերջինս կազմում ընդհանուր ծավալների մեջ:

Թեպետ ներմուծվող ծավալների 3.5 անգամ աճ էր արձանագրվել, սակայն ծավալային առումով այն ՀՀ-ում առկա ծավալի (արտադրված և ներմուծված) մոտ 25% էր, թե որքանո՞վ է այն համարվում զգալի մաս տեղական շուկայում:

Սպառողի շահերի պաշտպանություն և ազատ մրցակցություն

Որպես օրենսդրական նախագծի հիմնավորում ներկայացվում է, որ տեղական արտադրողների փակվելը կարող է հանգեցնել ներմուծվող ցեմենտի գների բարձրացմանը: Սակայն դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ ցեմենտի շուկայում լիներ մեկ ներկրող: Մյուս կողմից, ներմուծվող ցեմենտի ցածր գները կարող են խթան հանդիսանալ տեղական արտադրողների համար՝ դառնալու էլ ավելի մրցունակ՝ նվազեցնելով ինքնարժեքը: Ավելին, դուրս մղելով ներմուծողներին տեղական շուկայից, չի անդրադառնա արդյո՞ք դա գերիշխող դիրքի ամրապնդմանն և չի՞ հանգեցնի գների թանկացմանը՝ առավել ևս գազի գնի թանկացման հնարավոր սցենարի դեպքում՝ այս կերպ զրկելով սպառողին ընտրության հնարավորությունից:

Բյուջեի մուտքեր

Նախագծի հիմնավորման մեջ նշված է միայն, թե որքան են կազմել տեղական արտադրողների վճարված հարկերը, սակայն չի ներկայացվում, թե որքան ԱԱՀ են վճարել վրացական և իրանական ցեմենտ ներմուծելիս: Չի տրվել գնահատական բյուջեի մուտքերի մասին տարբեր սցենարների դեպքում:

Գազի գնի բարձրացման հնարավոր սցենարը

Այս պաշտպանական միջոցներով, ՀՀ-ն կփորձի աջակցել տեղական արտադրողներին: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ցեմենտի ինքնարժեքը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գներով, արդյոք վերջիններիս սակագների բարձրացումը չի հանգեցնի նրան, որ հետագայում ցեմենտի գները կբարձրանան, և այս պաշտպանական միջոցառումները կսկսեն կրել շարունակական բնույթ՝ հանգեցնելով տուրքերի չափսերի փոփոխության:

Սոցիալական ազդեցություն

Այս օրենսդրական նախագիծը ավելի հիմնավոր դարձնելու համար նշվում է միայն բյուջե փոխանցված հարկերի չափը՝ ըստ առանձին վերցված հարկատեսակների և միայն միջին ամսեկան աշխատավարձի չափը, սակայն անդրադարձ չի կատարվել, թե արդյոք քանի՞ հոգի է աշխատում այդ գործարաններում և զարգացման գործում ին՞չ դեր ունեն դրանք:

Օրենսդրական բացեր

Համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի այս նախաձեռնությունը պետք է առնվազն բավարարեր 4 կետերից մեկին՝
1) շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելուն.
2) սպառողների իրավունքների պաշտպանությանը.
3) ապրանքների և ծառայությունների որակի բարձրացմանը.
4) գործունեության որոշ տեսակների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացմանը:

Ըստ պաշտոնական հիմնավորման հստակ չի ներկայացվում, թե ցեմենտի ներմուծումը որպես ծանուցվող գործունեություն դասակարգելը, որքանով է բավարարում 5-րդ հոդվածի նպատակներին:

Անհասկանալի է, թե ինչու՞ է ցեմենտի ներմուծումը դասակարգվում որպես ծանուցման ենթակա գործունեություն, որը ենթադրում է պետական տուրքի վճարում:   Մյուս կողմից, պետական տուրքը ոչ մի օրենքով սահմանված չէ որպես ոչ սակագնային կարգավորման` հատկապես որպես պաշտպանական գործիք և միջազգային համաձայնագրերի  համաձայն այն չի դասվում որպես այդպիսին (ԵԱՏՄ-ի մասին պայմանագիր և Առևտրի համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) «The Agreement on Safeguards»):

Ոչ սակագնային կարգավորման տակ, ըստ ԵԱՏՄ-ի մասին համաձայնագրի (7-րդ հավելածի երկրորդ կետ) և ԱՀԿ-ի «The Agreement on Safeguards-ի»  հստակ սահմանվում է այն գործիքակազմը, որը կարող է դասակարգվել որպես ոչ սակագնային կարգավորման միջոցառում:

Նույն Հավելված 7-ի 38-րդ կետում հստակ նշված են այն դեպքերը, երբ հնարավոր է կիրառել ոչ սակագնային կարգավորում: Սակայն պետական տուրքի սահմանումը որպես ոչ սակագնային կարգավորման գործիք չի բավարարում ոչ ոքի: Նույն Հավելված 7-ի 50-53-րդ կետերում բացառիկ դեպքերում հնարավոր է միակողմանի միջոցառման կիրառում, սակայն անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համաձայնություն, որն էլ սահմանում է գործողության ժամկետը, իսկ 54-րդ կետում նշվում է, որ միասնական տարածքում համաձայնության չգալու դեպքում՝ ժամկետը սահմանվում է 6 ամիս:

ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 26-րդ կետի և հավելված  5-ի համաձայն այդ ոչ սակագնային կարգավորման գործիք համարվող պետական տուրքը արդյոք համարվում է այլ տուրք, որը ենթակա է հաշվեգրման և բաշխման անդամ պետությունների միջև:

ԱՀԿ-ի «The Agreement on Safeguards»-ի համաձայն պաշտպանական միջոցառումը կիրառող երկիրը երրորդ երկրին (ԱՀԿ անդամ) պետք է վճարի կոմպենսացիա: Այստեղ ոչ մի գնահատական չի տրվում վերջինիս վերաբերյալ:

Ավելին, նախագծում բացակայում է ՀՀ արդարադատության նախարարության եզրակա-ցությունը այն մասին, թե արդյոք այս օրենսդրական նախաձեռնությունը չի հակասում ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորություններին՝ ԱՀԿ-ի շրջանակում և որպես ԵԱՏՄ անդամ պետություն:

Պետական տուրք սահմանելով փորձ է կատարվել խուսափել մի շարք խնդիրներից, սակայն լիովին լուծում չի տրվել ԵԱՏՄ իրավական ակտերի հետ համապատասխանությանը:

Եզրակացություն

Միանգամայն արդարացված համարելով կառավարության տեղական` արտադրողներին պաշտպանելու քայլը, այնուհանդերձ անհասկանալի է ինչու են հենց ցեմենտի արտադրությամբ սկիզբ դրել տվյալ գործընթացին:

Ավելին, հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հնարավոր, որ թուրքական պորտլանդ 500 տեսակի ցեմենտի 1 տոննայի գինը կազմում է 42 դոլար, այն դեպքում, երբ Թուրքիայում գազի գինը ավելի բարձր է, քան Հայաստանում, իսկ գազի գինը բարձր տեսակարար կշիռ ունի ցեմենտի ինքնարժեքի մեջ: Չէ՞ որ իրականական արտադրանքի նկատմամբ հայկական արտադրանքի անմրցունակության հիմնական պատճառը իրանական գազի էժանությունն է:

Պատահական չէ, որ ցեմենտի նույն գործարանները նույնիսկ 90ականներին՝ տվյալ ժամանակահատվածի համար արդի տեխնոլոգիաների պարագայում կարողանում էին ցեմենտի վաճառքի ավելի ճկուն գնային քաղաքականություն վարել: Արդյո՞ք տեղական արտադրության ցեմենտի բարձր գնի և մրցակցային չլինելու պատճառը գազի բարձր գինն է, թե տեղական արտադրությունը չարդիականացումը: Ի վերջո, նույն հարցադրումն իրականացրեց նաև ՀՀ վարչապետը. «Համոզվա՞ծ եք, որ մեր ցեմենտ արտադրողները բոլոր միջոցները ձեռնարկում են ներդրում անելու համար, որ իրենց տեխնոլոգիաները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեն և իրենց միավոր արտադրանքի ինքնարժեքն իջեցնեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}