Մեքսիկայում խնջույքի ժամանակ 13 մարդ է զոհվել
Մեքսիկայի Մինատիտլան քաղաքում ընտանեկան խնջույքի ժամանակ կրակահերթ է արձակվել անհայտ անձանց կողմից: Հրաձգություն հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AFP-ն:
Լրատվամիջոցի տվյալներով, զինված մարդիկ ներխուժել են և կրակել բոլոր մասնակիցների ուղղությամբ: Ականատեսներն ասել են, որ հանցագործները որոշ մարդկանց օգտագործել են, որպես «կենդանի վահան»:
Նախնական տվյալներով զոհվել է 5 կին, յոթ տղամարդ և մեկ երկուամյա երեխա: Եվս չորս մարդ վիրավորվել է: Հանցագործների դրդապատճառները մնում են անհայտ:
Այս պահին հետաքննություն է ընթանում: