Չինաստանը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ ուսումնասիրել Լուսինը
Չինաստանը ցանկանում է Լուսինն ուսումնասիրել Ռուսաստանի հետ միասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարել է ՉԺՀ ազգային տիեզերակայանի Լուսնի և տարածքի ուսումնասիրության կենտրոնի փոխտնօրեն Յու Գոբինը: Այս մասին գրում է «գազետա.ռու»-ն:
Ինչպես նշվում է, խոսքը 2023 թվականին Լուսնի համատեղ ուսումնասիրության մասին է՝ ռուսական Luna-26 ապարատի և չինական Chiang-7-ի օգտագործմամբ, քանի որ դրանց մեկնարկի ժամկետները համընկնում են:
«Մենք կարող ենք միաժամանակ դիտարկել և կիսվել ստացված տվյալներով», - ավելացրել է Գոբին:
Այժմ բանակցություններ են ընթանում երկրների միջև: Լուսնային թռիչքը նախատեսված է 2023 թվականին: