Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում
Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի 14 համայնքներում։
ԿԸՀ-ից Panorama.am-ը տեղեկացավ, որ համայնքներից յոթում նշանակված են համայնքապետի, 8-ում՝ ավագանու ընտրություն։
Քաղաքապետ կամ գյուղապետ են ընտրելու Աբովյան քաղաքում, Գետարգել, Ղորսալ, Գեղհովիտ, Ծովասար, Անուշավան, Սպանդարյան գյուղերում։
Չի բացառվում, որ մինչ հունիսի 9-ը ցանկում նոր համայնքներ ընդգրկվեն, որոնցում անցկացվեն արտահերթ ընտրություններ։
ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մայիսի 5-10-ը, գրանցումը կատարվում է մայիսի 10-15-ը։ Ինքնաբացարկի դիմումներ թեկնածուները կարող են ներկայացնել մինչև մայիսի 30-ը։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկում է մայիսի 22-ից, կշարունակվի մինչև հունիսի 7-ը ժամը 24։00-ն ներառյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան