Ծնվել է դերասան Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը երրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին դերասանը գրել է Instagram-ի իր էջում:
Նա լուսանկար է հրապարակել և գրել. «Ամազոնուհին ծնվել է»:
Նշենք, որ 2018 թվականին 52-ամյա Վենսան Կասելն ամուսնացել է 21-ամյա մոդել Թինա Կունակիի հետ։
Նրանք ծանոթացել են 2015 թվականին: Նրանց հետ չի պահել անգամ տարիքային մեծ տարբերությունը:
Հիշեցնենք, որ Թինա Կունակիի հետ Վենսան Կասելի ամուսնությունը երկրորդն է: Նա նախկինում եղել է դերասանուհի Մոնիկա Բելուչիի ամուսինը: Աստղային զույգը 14 տարվա համատեղ կյանքից հետո պաշտոնապես հայտարարեց ամուսնալուծության մասին: Նրանք ունեն երկու դուստր` 13-ամյա Դևան և 8-ամյա Լեոնին:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք չենք ընտրում նրանց, ում սիրահարվում ենք». Վենսան Կասելն ամուսնացել է
- Վենսան Կասելը և Թինա Կունակին պատրաստվում են հարսանիքի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան