«Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ապրիլի 20-ն է, և այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական՝ 104-րդ տարելիցի մասին:
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Երևանի և մյուս քաղաքների փողոցներում ու մայրուղիներում տեղադրվում էին Ցեղասպանությանը վերաբերող ցուցապաստառներ, անցկացվում էին գիտաժողովներ և ցուցադրություններ, այս տարի տարելիցը որոշվել է պետական մակարդակով մոռացության մատնել:
Իշխանությունը հիմա զբաղված է իր հաղթանակը՝ Քաղաքացու օրը նշելով, և կառավարությունը միջոցներ է հատկացնում նոր իշխանության ծննդյան տոնը նշելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում