Բիլ Գեյթսի ունեցվածքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ունեցվածքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը, ինչը 1999 թվականից հետո առաջին անգամ է։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Forbes-ին։
«Այս շաբաթ Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։ Դա տեղի է ունեցել ֆինանսական զեկույցի նախաշեին (հրապարակվելու է ապրիլի 24-ին) Microsoft-ի բաժնետոսմերի արժեքի աճով»,- նշված է հաղորդագրությանում։
Նախօրեին Microsoft -ի մեկ բաժնետոմսի համար սահմանվել էր առավելագույնը 123,52 դոլար, շաբաթվա սկզբից այն թանկացել է 2 տոկոսով։
Forbes-ը Գեյթսի կորողությունը գնահատվել է 100,61 միլիարդ դոլար։