ԵԱ. Մարիա Գևորգյանի երրորդ անընդմեջ հաղթանակը
Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա Գևւորգյանը: Նա սև ֆիգուրներով ուժեղ է գտնվել վրացի Նինո Բացիաշվիլիից՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Դա Մարիա Գևորգյանի 5-րդ հաղթանակն էր 8 տուրերում:
Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել:
8-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը հավաքել է 5.5 միավոր և մեկ միավոր է հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան) եւ Իննա Գապոնենկոյից (Ուկրաինա): Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանն ունեն 5-ական միավոր, իսկ Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ական:
Ապրիլի 20-ին անցկացվելիք 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը սպիտակներով կխաղա Լիլիթ Մկրտչյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա