Վ. Մարտիրոսյան. Երաժշտության պատմությունը հիմնված է փորձարարության վրա
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5th Season խումբն աննախադեպ համերգային երեկո են նվիրել ունկնդրին: Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվել է Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը կրող երեկոն:
Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացառիկ ձևաչափ ունեցող ինքնատիպ այս համերգին Կամերային նվագախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, իսկ 5th Season խմբի կազմում հանդես էին գալիս ճանաչված ու սիրված երաժիշտներ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթո Թունչբոյաջյանը (հարվածային և վոկալ), ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս/Ռուսաստան):
Համերգային երեկոյին, որի ծրագիրն անակնկալ էր բոլորի համար, հնչել են Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները, ինքնատիպ իմպրովիզներ: Համերգը նոր ստեղծագործությունների, փորձարական ինքնատիպ ձևաչափի հետաքրքիր ու ստացված համադրություն էր:
ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը փաստում է՝ նման փարձարկում որևէ մեկը չէր արել: Դաշնակահարը հավելում է, որ տպավորված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համագործակցությունից. երկար և համբերատար աշխատել են՝ ստանալու այս ինքնատիպ արդյունքը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով համերգի փորձարարական բնույթին, նշում է, որ ամբողջ երաժշտության պատմությունն է հիմնված փորձարարության վրա, պարզապես ոմանք հաջողել են, ոմանք`ոչ: Ինչ վերաբերում է այս համերգին, ապա Մարտիրոսյանի խոսքով, այս դեպքում նվագախումբը նվագում էր նոտաներով և նրանց էին զուգորդվում 5th Season խմբի ելևէջները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան